Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին

am
arcaxi-xorhrdarane-patrastvoum-e-asnanayin-nstasrjani-arajin-nistin

 ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում պետական-իավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնա­կարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  շուրջ քննարկումների արդյունքները:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այնուհետև անդրադարձել է խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող նախագծերին, դրանց քննարկման ընթացակարգին և ԱԺ առաջիկա աշխատանքներին վերաբերող այլ թեմաների:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 10-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի ունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ