Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմամբ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնում Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. «Փաստ»

am
arcaxin-tramadrvox-finansakan-ajakcoutyan-dadarecmamb-amn-e-es-mek-angam-ir-djgohoutyounn-e-haytnoum-pasinyani-artaqin-qaxaqakanoutyane-past

«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությու­նը, իսկ Հայաստանին տրամադրվելիք ֆի­նանսական աջակցության առումով, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, մեծ ակնկալիքներ չկան։ Քաղաքագետը խնդիրը չի դիտարկում որպես զուտ ֆինանսական օգնություն ստանալու սպասելիքի համա­տեքստում։ Դիտարկելով նախ Հայաստանին տրա­մադրվելիք ֆինանսական աջակցության հանգամանքը՝ նա շեշտեց ԱՄՆ-ից 40 մլն դո­լար ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտարարու­թյան մասին։ 

«Թեպետ հայազգի կոնգրեսա­կան Տեքի Կանչելյան-Սփիրը առաջարկելէ կրկնապատկելու այդ աջակցությունը դարձ­նել 80 մլն ԱՄՆ դոլար, այդուհանդերձ, ես մի փոքր թերահավատ եմ, որ ԱՄՆ-ն այդ չափ գումար կտրամադրի։ Այստեղ պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակարգն աչ­քի է ընկնում ժուժկալությամբ։ Ընդհանրա­պես, Թրամփն առաջնորդվում է այն տրա­մաբանությամբ, ըստ որի՝ ով ԱՄՆ-ի հետ է, մեծ օգնություն է ստանում, ով ԱՄՆ արտա­քին քաղաքականությունը չի կիսում՝ չի ստանում։ Եվ այս առումով մենք մեծ հույսեր չենք կարող ունենալ։ Թեպետ ԱՄՆ-ում ունենք շատ ազդեցիկ ու մեծ սփյուռք, բայց նաև գիտենք, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, և ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նաև գիտենք, թե այս պահի դրությամբ ռուս-ամերիկյան հարաբերու­թյուններն ինչ մակարդակի վրա են։ Այո, ԱՄՆ-ը շատ մեղմ է վերաբերվում ՀՀ քաղա­քական դրսևորումներին, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող միանշանակ ասել, որ ԱՄՆ-ը կարող է բավականին մեծ օգնություն տրամադրել Հայաստանին»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը։

Ինչ վերաբերում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմանը, քաղաքագետն այդ հանգամանքը զարմա­նալի, միևնույն ժամանակ նաև մտահոգիչ համարեց։ «Վաշինգտոնի Հայ դատի գրասե­նյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտա­րարեց, որ 2 ամիս առաջ ընդունված օրինա­գիծը, ըստ որի՝ ԱՄՆ-ը շարունակելու էր ուղ­ղակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Արցախին, չեղարկվում է։ Այդ աջակցությունը ամեն տարի կազմել է գրեթե 5 մլն ԱՍՆ դոլար, ծրագիրն իրականացվել է USAID-ի միջոցով։ Այստեղ հարցը ոչ այդքան գումարի չափն է, այլ երևույթն ու մեսիջը։ Մենք հիմա առերես­վում ենք Արցախին տրամադրվող աջակցու­թյան չեղարկման երևույթի հետ, ինչը մտորելու շատ մեծ տեղիք է տալիս նախ այն առու­մով, որ սա կարող է Թրամփի վարչակարգի մեսիջը լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությա­նը։ Դրանով ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը ևս մեկ անգամ իրենց դժգոհությունն են հայտնում Փաշինյանի վա­րած արտաքին քաղաքականությանը։ Կամ էլ պարզապես այս երևույթը կարելի է դիտարկել արտաքին քաղաքական ոլորտում մեր իշխանությունների հերթական բացթողման համատեքստում։ Փաշինյանն ավելի քան մեկ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանը, և նրա համար կարևորը ներքաղաքական դաշտն է։ Նա շատ քիչ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությա­նը»,–ասաց քաղաքագետը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ