Արցախն առաջիկա տարիներին կունենա թանգարանային նոր համակարգ. գործընթացը սկսված է. Արցախի մշակույթի փոխնախարար

arcaxn-arajika-tarinerin-kouenna-tangaranayin-nor-hamakarg-gorcentace-sksvac-e-arcaxi-msakouyti-poxnaxarar

Այսօր՝ մայիսի 18-ին, նշվում է թանգարանների միջազգային օրը, և ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի թանգարանները պատրասվել են տոնական օրվան։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Մելանյա Բալայանը պատմեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսված այսօր և ինչ խնդիրներ ունեն Արցախի թանգարանները։ 

«Նախ նշեմ, որ թանգարանային գիշերվա միջոցառումները վերջին տարիներին դարձել են թանգարանային գործի բաղկացուցիչ մաս և իսկկական տոն մշակութասերների համար։ Բնականաբար, յուրաքանչյուր թանգարան յուրովի՝ ելնելով իր հնարավորություններց և հանրության շրջանում հետաքրքրությունից, փորձում է տարաբնույթ միջոցառումներ իրականացնել։ Օրինակ, Արցախի պատմության պետական թանգարանում այսօր ներկայացվելու է Արցախի ձեռագործ արվեստը։ Ծրագրված է նաև դասախոսություն՝ նվիրված Արցախում ձեռագործ արվեստին, և ինչպես մեզ հայտնում են թանգարանից, համալսարաններից և դպրոցներից խմբեր են զանգահարում և հետաքրքրվում մասնակցության համար։

Հետաքրքրիր միջացառումներ են սպասվում Ստեփանակերտի կերպարվեստի պատկերասրահում, որտեղ նաև բացվելու է «Արցախյան օրհնանքներ» թեմայով ցուցադրություն։ Իսկ օրինակ Շուշիի պատկերասարահում անցկացվելու է  «Պատանի բնագետ» թեմայով մրցույթ դպրացականների շրջանում, և ուշագրավ ու ողջունելի է, որ նույնիսկ հեռու գյուղերից հայտեր են ներկայացվել մասնակցության համար։ 

Մյուս թանգարաններում ևս հետաքրքիր միջոցառումներ կանցկացնեն, ինչպես նշեցի, յուրաքանչյուրն իր հնարավորություններին համարժեք»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Տիկին Բալայանի ներկայացմամբ՝ մոտ 15 թանգարաններ են մասնակցում թանգարանային գիշերվան. «Խոսքն, իհարկե, փոքրումեծ թանգարանների մասին է։ Այստեղ կարևոր չեն ծավալները։ Մենք այստեղ ունենք նաև մասնավոր թանգարաններ, օրինակ Շուշիի գորգերի թանգարանը։ Տարեցտարի նաև  որևք թանգարանի ենթաճյուղը կամ մասնաճյուղը առանձին գյուղերում նույնպես ցանկություն է հայտնում միանալ միջոցառումներին, ինչը շատ ողջունելի է, որովհետև մենք խնդիր ունենք հենց շրջաններում մշակութային կայնքի աշխուժացման»։

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարը օրինակ բերեց Տիգրանակերտի թանգարանը, որը հենց հնավայրի կողքին է գտնվում և մեծ հետաքրքրություն է առաջացնում Արցախ այցելողների շրջանում։ «Հենց այսօր երեկոյան էլ շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում թանգարանի այցելուներին, և, պետք է ասեմ, որ վերջին տարիներին Տիգրանակերտում թանգարանային գիշերվա միջոցառումները բազմամարդ են լինում»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե տարվա ընթացքւոմ արցախյան թանգարանները որքանով են կարողանում ակտիվություն ցուցաբերել և մշակութային ծրագրեր անցկացնել, Մելանյան Բալայանը պատասխանեց. «Ես 22 տարի աշխատել եմ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, և մեր մշտական մտահոգության առարկան էլ եղել է հենց Արցախի Հանրապետությունում ժամանակներին և նոր չափորոշիչներին համապատասխան թանգարաններ ստեղծելը։ Պետք է խոստովանեմ, որ Արցախում թանգարանների վիճակը մեզ չի բավարարում, և թանգարանային համակարգը լուրջ վերափոխումների պահանջ ունի։ Բայց գործընթացը սկսված է, և առաջիկա տարիներին կարևոր ծրագրեր են իրականացվելու այս ոլորտում»։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք ունեն ծրագիր՝ կայնքի կոչելու թանգարանային նոր համակարգ։ «Գործընթացն արդեն սկսված է։ Ասկերանի տարածքում ներկայումս ընթանում են Արցախի ռազմարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքները, և ակնկալում ենք կամ այս տարի, կամ հաջորդ տարի ունենալ նոր թանգարան։

Իհարկե մենք ունենք ցավալի վիճակ, քանի որ շատ թանգարանների շենքային պայմանները չեն բավարարում պահանջներին։ Օրինակ հենց Արցախի մայր թանգարանը, որի նոր շենք արդեն կառուցվում է։ Նախատեսում ենք արդեն հաջորդ տարի ունենալ Արցախի պատմության պետական թանգարան՝ նոր շենքով և նոր ցուցադրությամբ։ 

Այո՛, խնդիրները շատ են, սակայն թանգարանները ևս կարևորագույն խնդիրների շարքին են դասվում, և պետք է այսուհետ ավելի գործնական քայլեր ձեռնարնեք, և բարելավենք այս ոլորտը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ