Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Արցախում առաջին անգամ լինելու է իսկապես քաղաքական պայքար. Թևան Պողոսյան

arcaxoum-arajin-angam-linelou-e-iskapes-qaxaqakan-payqar-tean-poxosyan

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2020 թվականին, սակայն թեկնածուները շտապում են սկսել իրենց նախընտրական պայքարը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ դա պայմանավորված է  նախ նրանով, որ գործող նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, և երկրորդ՝ առաջին անգամ Արցախում լինելու է իսկապես քաղաքական պայքար, և պետք է դրան պատրաստվել:

«Կարծում եմ, այս օրերին տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են հենց այդ պատրաստություններով: Նույնիսկ կայացած կուսակցությունները փորձում են հասկանալ, որնէ  արժեքային դաշտը, ինչպես պետք է նախապատրաստվել և այլն»,- ասաց նա:

Պողոսյանն ընդգծեց՝ Հայաստանի դերն այդ գործընթացներում պետք է լինի այն, որ փորձի դեպի դրականը տանել պրոցեսները, որպեսզի Արցախում ժողովորդավար ընտրություններ անցկացվեն: «Փաշինյանը բազմից ասել է, որ չի կարող Արցախի անունից խոսել, որովհետև նրանց կողմից չի ընտրվել, ուրեմն Արցախի անունից խոսելու է նա, ով ընտրվելու է այժմ, ազնիվ ձևով: Իմ պատկերացմամբ՝ ամենակարևոր խնդիրն այն է, որ այդ ամենը կատարվի այնքան մաքուր և ազնիվ ձևով, որ Փաշինյանի ձայնը բանակցային սեղանին ծխանրակշիռ լինի, և այլևս որևէ մեկը չկարողանա կասկածել նրա մոտեցմանը»,- ասաց փորձագետը:

Ժողովրդավար ընտրություններ անցկացնելու համար, ըստ Թևան Պողոսյանի, Հայաստանը պետք է աջակից լինի Արցախին. «Ինչու ոչ՝ Հայաստանն էլ իր հաշվին կարող է հրավիրել միջազգային դիտորդներ, օգնել ընտրական պրոցեսները իրականացնել»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ այն կարծիքին է, որ անկախ նրանից՝ ով ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, տասնամյակներ ի վեր մի սկզբունքն է  գործել, որն, ըստ նրա, ճիշտ է: «Ստեփանակերտում դե ֆակտո իշխանությունները պետք է համահունչ լինեն Երևանի հետ: Ըստ այդմ՝ ես չէի ասի Արցախ-Հայաստան հարաբերություններ, այլ կասեի Ստեփանակերտի վերնախավի և Երևանյան վերնախավի հարաբերություններ: Եթե այժմ Հայաստանում, Հայստան ասելիս նկատի ունեմ նաև Արցախը, տեղի է ունեցել հեղափոխություն կամ իշխանափոխություն, ապա այս գործընթացը պետք է ներառի նաև Արցախը»,- ասաց նա:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ