Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Արցախում չկան անջատողականներ, պետք չէ Պետդեպի ձևակերպումից տվայտանքի մեջ ընկնել. ԱԺ պատգամավոր

arcaxoum-ckan-anjatoxakanner--petq-ce-petdepi-ceakerpoumic-tvaytanqi-mej-enknel-aj-patgamavor

ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 14-ին հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը: Արցախյան խնդրի առնչությամբ զեկույցում գրված է․ «Անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակում են իրենց վերահկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և նրան հարակից Ադրբեջանի յոթ շրջանները․․․» (զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Պետդեպի այս ձևակերպման հարցով ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գևորգյանի հետ:

-Միացյալ Նահանգների կողմից Արցախի ժողովրդին «անջատողականներ» անվանելու և «Ադրբեջանի յոթ շրջանները վերահսկողության տակ պահելու» վերաբերյալ ձևակերպումն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես, առհասարակ, Պետդեպի այդ ձևակերպմանը կողմ չեմ և չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր, առհասարակ չեմ ճանաչում այդ ձևակերպման բովանդակության որևէ մեկին, ով ներկայացված է Հայաստանում կամ Արցախում: Անջատողականներ չկան այստեղ:

Փաստացի կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը դե ֆակտո գոյություն ունի, և ըստ իս՝ բավականին կայացած է, և կա բանակցային գործընթաց, որը միտված է հակամարտության խաղաղ կարգավորման: Հայաստանի Հանրապետությունը աջակից է այդ գործընթացին:

-Ավելի քան 25 տարի է, ինչ Մինսկի խմբի միջնորդությամբ մենք բանակցություններ ենք վարում, ներկայացնում մեր հայկական երկու պետությունների տեսակետները: Արդյո՞ք այդ աշխատանքների արդյունքում դեռևս չի ձևավորվել հստակ պատկերացում Լեռնային Ղարաբաղի և հակամարտության բնույթի մասին, որ ներկայումս նման ձևակերպում է տեղ գտնում Պետդեպի հայտարարության մե: Թե՞ սա պետք է դիտարկել որպես քաղաքական ուղերձ:

-Ես ավելի քան վստահ եմ, որ պատկերացումը վաղուց ձևավորված է, բոլորը շատ լավ գիտեն խնդրի էությունն ու առաջնահերթությունները, պարզապես, դուք էլ շատ լավ գիտեք, դա մեծ քաղաքականություն է: Այդտեղ, քավելի քան որևէ այլ ոլորտում, հաշվի են առնվում հանգամանքները, և ոչ համոզմունքները: Այս իմաստով՝ ԼՂ շուրջ ծավալվող գործընթացները, ինչպես նաև Հայաստանի Հանարապետության ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ևս հանդիսանում են այդ քաղաքականության բաղադրիչը: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք նման ձևակերպումներին, և չընկնենք տվայտանքների կամ անհանգիստ վիճակի մեջ: Դա մեծ քաղաքականություն է:

-Համաձայն եմ, որ մեծ քաղաքականություն է, բայց դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի իշխանությունն ու դիվանագետները չպետք է աշխատանք տանեն, որ խուսափենք նման ոչ հայանպաստ ձևակերպումներից:

-Ես, առհասարակ, կարծում եմ, որ նմանատիպ գործընթացները չեն կարող լինել միանշանակ: Կան ելևեջներ, կան վերելքներ ու վայրեքջքներ, կան բարձունքներ, սակայն քաղաքականությունը պետք է պտտվի մեկ գաղափարի շուրջ, և այդ գաղափարը խաղաղ կարգավորման գործընթացի ապահովումն է: Եվ ո՞վ է ասում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն կերպ համակերպվի, կամ Հայաստանի Հանարպետությունը ինչ որ տալիս են, ժպիտով ընդունի:

Մենք ինքներս նախաձեռնող ենք և մենք ինքներս ենք նախաձեռնում այդ խաղաղ կարգավորման գործընթացը: Եթե նախկինում եղել են ձեռքբերումներ, մենք փորձում ենք այդ ձեռքբերումները ամրապնդել և դարձնել շարունակական, իսկ եթե ճանապարհին պատահում են դժվարություններ, իսկ դրանք անխուսափելի են, պետք է պատրաստ լինենք նաև դրանց: Աշխարհը փոփոխվում է, և փոխվում են նաև տարբեր հարցերի շուրջ երկրների ու նրանց իշխանությունների մոտեցումները: Սակայն, կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը ամուր կանգնած է իր դիրքերի վրա և սատարում է խաղաղ կարգավորման գործընթացը: Մեզ համար առաջնահերթություն է Արցախի իշխանություններին բանակցային գործընթացին մասնակից դարձնել: Խաղաղ կարգավորման ամփոփ և համապարփակ լուծումն առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության չի կարող լինել: Իսկ նմանատիպ ձևակերպումներից, մենք ուզենք, թե չուզենք, չենք կարող խուսափել:

-Այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահող երկիր է, չի՞ բարդացնում իրավիճակը: Այս ձևակերպումը, կարծես, քաղաքական ազդակի է նմանվում:

-Կրկնում եմ, Պետդեպի զեկույցում տեղ գտած այդ ձևակերպումից պետք չէ ծանր հետևություններ անել: Ես ամբողջապես համաձայն չեմ դրա հետ, որովհետև նման բան չկա, և բոլորն էլ շատ լավ գիտեն դա: Ուղղակի արվել է հայտարարություն՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, բայց չեմ կարծում, որ այդ ձևակերպումը բովանդակային առումով լուրջ խոչընդոտ հանդիսանա այն գործընթացին, որ ներկայումս ծավալում են Հայաստանի իշխանությունները:

Հայաստանի Հանարապետությունը հավատարիմ է իր քաղաքական ուղեգծին, այն է՝ բանակցային խաղաղ գործընթացը, որին պետք է մասնակիցն լինի նաև Արցախի իշխանությունը: Մեր կարծիքով՝ այդ տարբերակը համապատասխանում է մարդու իրավունքներին, համապատասխանում է միջազգային հանրության բարեկեցիկ դիրքորոշմանը այն բոլոր ժողովուրդների նկատմամբ, որոնք ունեն ինքնորոշման, ձեռք բերված անկախության ամրապնդման և ճանաչման գործընթաց: Տվյալ դեպքում՝ մենք ունենք փաստացի գոյություն ունեցող պետություն՝ իր իշխանության բոլոր ատրիբուտներով, և սա անհերքելի փաստ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ