Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախում և Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն. Նիկոլ Փաշինյան

am
arcaxoum-e-hayastanoum-rooumingi-carayoutyounneri-sakagnere-knvazen-nikol-pasinyan

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրումէ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝

- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, 
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%, 
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, 
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

«Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում»,- նշել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ