Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Արցախում և Հայաստանում ռոումինգի սակագները կնվազեցվեն

am
arcaxoum-e-hayastanoum-rooumingi-sakagnere-knvazecven

2020 թվականի հունվարի մեկից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի մեկը կնվազեցվի Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. սա վարչապետի կողմից ներկայացված 100 փաստերից մեկն է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, նոր փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի մեկից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25 տոկոսով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30 տոկոս: Նաև նշվեց, որ Արցախից զանգերը շուրջ 40 տոկոսով, այնուհետև մինչև 45 տոկոս կնվազեն: Իսկ տվյալների ծանուցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը` շուրջ 50 տոկոսով, այնուհետև` մինչև 65 տոկոս, կարճ sms հաղորդագրությունները` շուրջ 65 տոկոսով, այնուհետև մինչև 75 տոկոսով կնվազեցվեն:

Վարչապետը նաև ընդգծեց, որ օգոստոսի մեկից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ