Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Արցախում Ֆրենկ Փալոունի նկատմամբ տածում են անկեղծ հարգանք. Բակո Սահակյան

am es
arcaxoum-frenk-paloouni-nkatmamb-tacoum-en-ankexc-harganq-bako-sahakyan

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել  է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ