Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվում են հորատման աշխատանքներ

am en es ru
arcaxoum-hayastan-hamahaykakan-himnadrami-finansavormamb-katarvoum-enhoratman-asxatanqner

Ընթացքի մեջ են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող խորքային հորերի հորատման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվության բաժնից: Առաջին փուլում նախատեսվում է հորատել 16 խորքային հոր, որոնցից 12-ը Մարտունու, իսկ 4-ը՝ Ասկերանի շրջաններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանցից 14-ի աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, իսկ երկուսինը՝ նոր են սկսվում: 14 հորերից միայն երեքում է, որ ջուրը սակավ է եղել: Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցված խորքային հորի աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

Ընդհանուր առմամբ, նախատեսված է կառուցել 37 խորքային հոր: 1 խորքային հորից միջինում ստացվում է 12-15լ/վրկ. ջուր: Կախված տեղանքից՝ դրանք ունեն մոտ 100-150 մետր խորություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ