Արցախում հստակեցրել են Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագիրը

am
arcaxoum-hstakecrel-en-hanrapetoutyan-hrcakman28-rd-taredarci-tonakan-mijocaroumneri-cragire

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի օգոստոսի 8-ին անցկացված նիստը նախագահել է  ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:  

Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի  հանրապետության  հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ