Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Արցախում կկազմակերպվի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն

am
arcaxoum-kkazmakerpvi-kompozitor-robert-amirxanyani-hobelyanakan-erekon

Հոկտեմբերի 28-ին և 29-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա ՀՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Լալայանը:

Նրա խոսքով՝ «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը կկայանա Արցախի պետական ջազ նվագախմբի, Արցախի պետական երգչախմբի և մեներգիչների մասնակցությամբ:

Մեր զրուցակիցը նշել է, որ ներկաները բացառիկ հնարավորություն կունենան հանդիպելու սիրված կոմպոզիտորի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ