Արցախում Լևոն Մնացականյանի նշանակմամբ ամրացնում են ներքին անվտանգությունը. «Փաստ»

am
arcaxoum-leon-mnacakanyani-nsanakmamb-amracnoum-en-nerqin-anvtangoutyoune-past

 «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախա­գահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլևս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա և Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է: Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպե­րով պատրաստվում է ռազմական գործողությունների և հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը:

Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտան­գության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանու­թյունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաև արտաքին անվ­տանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմա­կան գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադար­ձություններում էական նշանակություն է ունենալու» :

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ