Արցախում նոր կուսակցություն կհիմնվի, որը կդառնա Մասիս Մայիլյանի նախընտրական հարթակը. «Հրապարակ»

am
arcaxoum-nor-kousakcoutyoun-khimnvi--ore-kdarna-masis-mayilyani-naxentrakan-hartake-hraparak

Արցախում նոր կուսակ­ցություններ ստեղծելու թրենդը շարունակվում է. այդ շարքը համալրվել է «Վաղվա Արցախ» կուսակցությամբ՝ հիմնականում երիտասարդներից կազմված, ընդդիմադիր հայացքներ ունեցող, որը, ըստ արցախյան աղբյուրների, ապագայում կդառնա Մասիս Մայիլյանի նախընտրական հարթակը ԱԺ ընտրություններում, թեեւ Մայիլյանը դեռ այդ մասին չի բարձրաձայնել, կուսակցութ­յան անդամները տարբեր փուլերում աշխատել են Մայիլյանի հետ։ Բանն այն է, որ ակնկալիքներ կա­յին, որ ՀՅԴ-ն հնարավոր է կանգ առնի Մայիլյանի թեկնածության վրա, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ-ն ցանկանում է միասնական թեկնածուի վրա «ստավկա» դնել եւ այս պահին ԱԺ մյուս ուժերի հետ խորհրդակցությունների մեջ է։ Փորձում են շոշափել նաեւ նախագահ Բակո Սահակյանի տրամադրությունները, որ վերջնա­կանապես կողմնորոշվեն։


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ