Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Արցախում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադա

am
arcaxoum-texi-e-ounecel-dprocakanneri-saxmati-13-rd-olimpiada

Օրերս՝ դեկտեմբերի 4-ին Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի երկրորդ փուլը, որին մասնակիցեցին Քաշաթաղի շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1, Իշխանաձորի՝ Հովհ. Թումանյանի անվան, Քարեգահի, Գողթանիկի, Վակունիսի՝ Վուրգ Ոսկանյանի անվան, Գետամեջի, Ծաղկաբերդի՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրողների և Երիցվանքի միջնակարգ դպրոցի թիմերը: որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 4 աշակերտ:

Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի 14-ը, և թիմերում պետք է մասնակից լինի առնվազն 1 աղջիկ: Մրցաշարի կազմակերպիչ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ «Սպիտակ նավակ» խորագրով շախմատի 13-րդ օլիմպիադան անցկացվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից: Մրցաշարի առաջին փուլը ներդպրոցական է, որի արդյունքում ստեղծվել են թիմերը: Արցախի Հանրապետության շրջանային և մայրաքաղաքային երկրորդ փուլում հաղթող թիմերը կմասնակցեն Արցախի Հանրապետության հանրապետական երրորդ փուլին:

Քաշաթաղի շրջանային մրցապայքարն անցավ լարված, շատերն էին ձգտում դառնալ հաղթող: Գլխավոր մրցավար Արշակ Լալայանն ասաց՝ կան մասնակից երեխաներ, ովքեր ցուցաբերում են գրագետ խաղ: Վերջնական արդյունքում՝ 14 միավորով հաղթող դարձավ Գողթանիկի միջնակարգ դպրոցի թիմը. Ժիրայր Ալեքսանյանը 13 տարեկան, Նարե Խաչատրյանը՝ 13 տարեկան, Մարիամ Խաչատրյանը՝ 12 տարեկան և Սարգիս Ալեքսանյանը՝ 10 տարեկան:

Թիմի մարզիչ, Գողթանիկի միջն. դպրոցի ուսուցիչ Մհեր Խաչատրյանը տեղեկացրեց, որ դպրոցում գործում է շախմատի խմբակ, որում ներգրավված են 13 աշակերտ:

Հավելեց նաև՝ կրթօջախում շախմատի խմբակ գործում է մոտ 20 տարի, և իրենց սաները հաճախ են դրձել հաղթող շրջանային մրցաշարերում, նաև՝ հանրապետական: Երկրորդ տեղը 11 միավորով գրավեց Բերձորի թիվ 1 միջնակարգի թիմը՝ ուսուցիչ՝ Վլադիկ Միրզոյան:

9 միավորով երրորդ տեղի հաղթող ճանաչվեց Իշխանաձորի դպրոցի թիմը: Ուսուցիչ Արմենակ Նալբանդյանը տեղեկացրեց, որ դպրոցում գործող շախմատի խմբակ են հաճախում ավելի քան 30 աշակերտ: Մրցաշարի կազմակերպիչ Ա. Պետրոսյանն ասաց՝ մոտ օրերս Ստեփանակերտում կկայանա հանրապետական երրորդ փոլը, որին կմասնակցեն շրջաններում և մայրաքաղաքում առաջին տեղ գրաված թիմերը: Հաղթողը Երևանում կմասնակցի ՀՀ հանրապետական փուլին: Եզրափակիչը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում: Հուսանք Գողթանիկցիները լավ հանդես կգան հետագա մրցապայքարում:

Զոհրաբ Ըռքոյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ