Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սփյուռքի մասին հնչեցված մի քանի կարևոր շեշտադրումներ

am en es ru
arcaxoum-varcapet-nikol-pasinyani-koxmicspyourqi-masin-hncecvac-mi-qani-kareor-sestadroumner

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայացրել է Արցախում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սփյուռքի մասին հնչեցված մի քանի կարևոր շեշտադրումներ.

  • Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա։ Հայաստանում և Արցախում արձանագրված տնտեսական և քաղաքական հաջողությունները հզորացնեն նաև սփյուռքը:
  • Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային։ Եվ այս հետաքրքրությունն ու էներգիան պիտի տարածվի հայկական ինքնությունից հեռացած մեր բոլոր հայրենակիցների շրջանում՝ սկսած սփյուռքից արտագաղթած հայերից և ավարտած մեր այն հայրենակիցներով, որոնց ընդունված է անվանել ծպտված հայեր։
  • Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի, և այդ հայրենիքը Հայաստանն է, և այդ հայրենիքը Արցախն է։ Համահայկականության հաջորդ դրսևորումը պետք է լինի հայկական ողջ ներուժի կենտրոնացումը Հայաստանի զարգացման ստրատեգիական նպատակների իրագործման շուրջ։ 
  • Կառավարության կառուցվածքում Սփյուռքի գործերի գլծավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման առանցքային նպատակը ոչ միայն հին ու նոր սփյուռքների, այլև Հայաստանի և սփյուռքի միջև սահմանները ջնջելն է:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ