Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Արցախյան գինու 6-րդ փառատոնը հագեցած կլինի հետաքրքիր նորարարություններով

am es
arcaxyan-ginou-6-rd-paratone-hagecac-klini-hetaqrqir-norararoutyounnerov

Սեպտեմբերի 21-ին «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կկայանա Արցախյան գինու 6-րդ փառատոնը։

Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` փառատոնին մասնակցելու են 3 տասնյակից ավելի գինեգործներ` այդ թվում Հայաստանից, Արցախից և առաջին անգամ Աբխազիայից։

Փառատոնն աշխատանքները սկսելու է առավոտյան ժամը 10:00-ից, բացումը կազդարարվի ժամը 15:00-ին, որին կհաջորդի հագեցած մշակութային ծրագիր՝ համերգ ու թատերական ներկայացում:

Միջոցառման ընթացքում ինչպես միշտ գործելու է արվեստի գործերի ու գյուղական բարիքների տոնավաճառ:

Արցախյան գինու 6-րդ փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով ու հագեցած ծրագրով, որին ուղղակի մասնակցել է պետք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ