Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին

am
ardaradatoutyan-naxarare-canotacel-e-porcagitakan-kentron-poak-i-asxatanqnerin

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  հուլիսի 16-ին այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:  

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ