Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Արդյո՞ք հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը

am
ardyoq-hnaravor-e-aragacnel-nyoutapoxanakoutyoune

Մեզանից յուրաքանչյուրն ունեն այնպիսի ընկերներ, որոնք անդադար ուտում են և չեն գիրանում, մինչդեռ մյուսները սնվում են հաշված կալորիաներով և, միևնույն է, չեն կարողանում նիհարել: Էնդոկրինոլոգները պնդում են՝ պատճառը նյութափոխանակությունն է:

Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը բակականին նուրբ երևույթ է և շատ անհատական: Այն կախված է մարդու հորմոններից, վարքագծից և շրջական միջավայրից:

Նյութափոխանակությունը քիմիական գործընթաց է, որի համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը կուտակի և այրի էներգիա: Թե որքան արագ և արդյունավետ է կատարվում այս գործընթացը, կախված է անհատից: Եվ այստեղ նշանակալի  դեր է խաղում ժառանգականությունը:

Արդյո՞ք հնարավոր է արագացնել նյութափոխանակությունը

Կարճ պատասխան՝ այո: Սակայն կան մի շարք «բայցեր»: Բանն այն է, որ ձեր օրգանիզմը, ի հակառակ ձեր կամքի, ցանկանում է պահպանել իր քաշն ու ամեն կերպ պայքարում է դրա համար: Հետևաբար՝ պետք է աստիճանաբար սովորեցնել օրգանիզմին նոր՝ առողջ սննդակարգին և չափաբաժիններին:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կծու ուտելիքներն արագացնում են նյութափոխանակությունը, սակայն արդյունքը ժամանակավոր է:

Պետք է հիշել, որ օրգանիզմն օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ է արձագանքում նույն կալորիաների ընդունմանը: Հետևաբար՝ որքան շուտ ուտեք, այնքան՝ լավ:

Կարևոր է նաև պահպանել որոշակի ֆիզիկական ակտիվություն և հնարավորինս զերծ մնալ սթրեսից:

 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Աղբյուրը` Clevelandclinic.org

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ