Արդյո՞ք հնարավոր է «ժառանգել» ավելորդ քաշը

am
ardyoq-hnaravor-e-jarangel-avelord-qase

Նստակյաց կենսակերպը, մտավոր աշխատանքը, վնասակար եւ չհավասարակշռված սննդակարգը եւ մի շարք այլ գործոններ բերում են նրան, որ աշխարհը գնալով «գիրանում» է: Իսկ հնարավո՞ր է արդյոք  «ժառանգել» ավելորդ քաշը… Այս հարցը հուզում է շատերին: Փորձենք հասկանալ՝ արդյ՞ոք այդ ռիսկն առկա է:

Doctors.am-ը նշում է, որ շատերին հետաքրքրում է՝ եթե ծնողները գեր են, երեխան նույնպե՞ս հակված կլինի գիրության:

Բանն այն է, որ ճարպակալումը բազմագործոն հիվանդություն է: Ամենից հաճախ ճարպակալման են հանգեցնում արտաքին գործոնները, որոնց թվում են ֆիզիկական պասիվ վիճակը, վնասակար սննդակարգը, նստակյաց աշխատանքը եւ այլն: Սակայն ճարպակալում ունեցող պացիենտների 40%-ն ունի գենետիկ նախատրամադրվածություն:

Ներկայում հայտնի են 250-ից ավելի գեներ, որոնց փոփոխությունները հանգեցնում են ճարպակալման: Գենետիկ նախատրամադրվածություն կարելի է փնտրել այն ընտանիքներում, որտեղ մեկ կամ մի քանի հոգի ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում: Մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններն առավել հստակ ցույց կտան՝ արդյոք մարդն ունի ճարպակալման նկատմամբ  գենետիկ նախատրամադրվածություն: 

Ծնողներից մեկի մոտ ճարպակալման առկայության դեպքում երեխայի մոտ ճարպակալման ռիսկը 2-3 անգամ մեծանում է: Երբ ծնողներից երկուսն ունեն ավելորդ քաշ,  երեխայի մոտ ճարպակալման ռիսկը մեծանում է 5-15 անգամ: Դեռահաս տարիքում ավելորդ քաշի առկայությունը 17 անգամ մեծացնում է հետագայում ճարպակալման ռիսկը:

Գիրության նկատմամբ հակումը կարող է փոխանցվել ինչպես մայրական, այնպես էլ հայրական կողմից: Սակայն պետք է հաշվի առնել, որ ճարպակալման առաջացումը կախված է շրջակա միջավայրի գործոնների եւ գեներում խախտումների առանձնահատկությունների փոխգործակցությունից: Այնպես որ, փոխելով կենսակերպը, միանգամայն հնարավոր է կարգավորել գեների աշխատանքի ակտիվությունը: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ