Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Արդյո՞ք Իրանը դուրս կգա միջուկային պայմանագրից

ardyoq-irane-dours-kga-mijoukayin-paymanagric

Իրանի շուրջ ստեղծված միջուկային լարվածությունը նոր փուլ է թևակոխում: Այսօր Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է, որ կիրակի օրվանից Թեհրանը սկսելու է ուրանի հարստացումն իրացնել ցանկացած մակարդակով:

 

Պաշտոնական Թեհրանն արդեն հայտարարել է, որ հատել է 3.67% հարստացմամբ մինչև 300 կգ ուրան ունենալու թույլատրելի սահմանը, իսկ տեղեկությունը հաստատվել է նաև Միջազգային ատոմային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից: Փաստորեն Իրանը սկսում է մեծ վեցնյակի պայմանագրից դուրս գալու գործընթաց:

 

Հիշեցնենք, որ դեռ ևս 2015թ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը Իրանի հետ ստորագրեցին պայմանագիր, որով վերջինիս միջուկային ծրագիրը, որոշակի սահմանափակումներով, դրվեց ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Սակայն ԱՄՆ նախագահ Թրամփը նախորդ տարվա մայիսին դուրս եկավ պայմանագրից՝ այն որակելով վնասակար:

 

Վերջինս նաև վերականգնեց Իրանի նկատմամբ չեղարկված պատշամիջոցները՝ էականորեն դժվարացնելով այդ պետության տնտեսական և քաղաքական համակարգերի գործունեությունը: Պատժամիջոցների հիմնական թիրախն Իրանի տնտեսության ողնաշարը հանդիսացող էներգետիկ համակարգն էր:

 

Այս պայմաններում միջուկային համաձայնագրի անդամ մյուս պետությունները հրաժարվեցին միանալ ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականությանը, սակայն միաժամանակ էական քայլեր չձեռնարկեցին պատշամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար: Ահա այս պայմաններում է, որ Իրանը հայտարարում է՝ փաստորեն խախտել է պայմանագրի պայմանները և ունի 300 կգ-ից ավելի 3.67% հարստացված ուրան:

 

Ըստ քաղաքագետների` սա Իրանի կողմից ճնշում է` գործադրված  պայմանագրի անդամ մյուս պետությունների նկատմամբ, որով ստիպում է նրանց   քայլեր ձեռնարկել պայմանագրի լիարժեք վերականգնման և Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների թուլացման համար: Այս քայլով Իրանը հուշում է նաև, որ իր նկատմամբ զինված հարձակման սպառնալիքների շարունակման դեպքում լիարժեք կերպով կսկսի ուրանի հարստացումը՝ ստանալու ռազմական նպատակներով   կիրառելի հումք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ