Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Արևային ջրատաքացուցիչների մոնտաժման դասընթացներ Շուշիում

am
areayin-jrataqacoucicneri-montajman-dasentacner-sousioum

Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի և «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի սաները «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ում մասնակցում են արևային ջրատաքացուցիչների մոնտաժման դասընթացներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսումնարանի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը և ավելացրել, որ շուրջ 20 սաներ իրենց ձեռք բերած գիտելիքները կներդնեն Տավուշի մարզում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներում:

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ, «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի, Սևանի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջների համագործակցության շրջանակում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ