Արևելքը նո՞ւրբ գործ է

areelqe-nourb-gorc-e

 

Իրան-ԱՄՆ հակասություններն էլ ավելի են խորանում: Սեպտեմբերի 29-ին Իրանի հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ այդ երկրի բարձրագույն ղեկավարին կից խորհրդակցական մարմնի քարտուղար Մոհսեն Ռեզային, հայտարարեց, որ ամերիկացիները պետք է Իրանին վճարեն 50 մլրդ դոլար՝ պատժամիջոցներից կրած վնասը փոխհատուցելու նպատակով: Այդ գումարի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին:

ISNA գործակալության հաղորդմամբ, Ռեզային, միևնույն ժամանակ, կասկած հայտնեց, որ անկախ 2020-ին ԱՄՆ -ում կայանալիք ընտրությունների արդյունքներից, Վաշինգտոնն ինքը ցանկություն կհայտնի վերադառնալ այդ գործարքին:

Իրավիճակն այս առոմով ավելի է խճճվում, եթե հիշենք, որ ընդամենը օրեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ «ՄԱԿ-ի վերջին գագաթաժողովի լուսանցքներում կայացած Թրամփ-Մերկել-Մակրոն-Ջոնսոն հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հավաստիացրել էր, որ պատրաստ է վերացնել Իրանի հանդեպ կիրառվող բոլոր պատժամիջոցները»՝ ավելացնելով, սակայն, որ «այդ հավաստիացումն արվել էր Իրանի համար անընդունելի պայմանների առաջադրմամբ»: Դրան ի պատասխան սեպտեմբերի 27-ին Դոնալդ Թրամփն իր թվիթթերյան էջում գրեց. «Իրանը շատ կցանկանար, որ մենք վերացնենք պատժամիջոցները, սակայն ես պատասխանեցի՝ ո՛չ»:

 

Իրար հաջորդող այս տեղեկատվություններն ակնհայտորեն հակասում են մեկմեկու: Կողմերից մեկը (հնարավոր է նաև, որ երկուսն էլ), մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ: Իրականու՝ երկուսն էլ: Այն պարզ պատճառով, որ ևս մեկ անգամ ուսումնասիրելով միջուկային գործարքի հետ կապված 2018-ի մայիսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, համոզվում ենք, որ բոլոր կողմերն էլ դժգոհ են այդ գործարքից՝ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ եվրոպական մասնակիցները: Այդ պարագայում ի՞նչ է նշանակում 50 մլրդ դոլարի վերաբերյալ Մոհսեն Ռեզաիի՝ այսօր հնչեցրած հայտարարությունը: Առայժմ դժվար է ասել: Ինչպես ասում էր հայտնի կինոֆիլմի հերոսը՝ արևելքը նուրբ գործ է

Լրահոս

Նմանատիպ նորություններ