Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերի 5-ին

am es ru
areni-ginou-paratone-hoktemberi-5-in

Արդեն ավանդական դարձած Արենի գինու փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

Այս տարի փառատոնի շրջանակներում նշվելու է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական 80_ամյակը, ինչի առիթով տարբեր արտիստներ, ինչպես նաև կոմպոզիտորն անձամբ այցելուներին կնվիրեն իր ամենահայտնի կատարումները։

Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Հայաստանը և մասնավորապես Արենի համայնքը՝ հարակից համայնքների հետ միասին, հանդես է եկել որպես բարենպաստ և գրավիչ զբոսավայր, այդ թվում նաև գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս:

 

Փառատոնի ընթացքում տեղի և հարակից շրջանների բնակիչները կներկայացնեն իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները գյուղի ամբողջ երկանյքով

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը։

Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, կներկայացնեն շուրջ 100 տեսակի գինիներռեստորանները կառաջարկեն հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում  ներկայացված կլինի պանիրների լայն տեսականի:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ