Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Արենիում բացված գաստրոբակը համայնքն ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար

am
arenioum-bacvac-gastrobake-hamaynqn-aveli-gravic-kdarcni-zbosasrjikneri-hamar

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում այսօր տեղի է ունեցել գաստրո բակի պաշտոնական բացման արարողություն, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից:

Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին։ Անցած տարի գաստրո բակեր են բացվել Տավուշի և Արագածոտնի մարզերում:
Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:

Նախարար Սուրեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին` Հայաստանի գյուղական համայնքներում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացման հայեցակարգը կյանքի կոչելու համար և նշել, որ այս անգամ արդեն Արենիում գաստրո բակի կառուցումը ևս մեկ նշանակալի նախադեպ կարող է հանդիսանալ Հայաստանի մյուս համայնքների համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հեռանկարով , և գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպով ներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները և՛ բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու ,իհարկե հետաքրքիր»,- ասել է նախարարը։
«Ես հույս ունեմ, որ գաստրո բակը կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների և կդառնա նրանց սիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կզգան հայկական շունչն ու տրամադրությունը», - իր խոսքում նշել է Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը:

«Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ և ազդարարել գաստրո բակի բացումը: Լիահույս եմ, որ զբոսաշրջիկներն այստեղ կվայելեն հայկական ավանդական ուտեստներ, կծանոթանան տեղի մշակույթին և անպայման կվերադառնան նոր հիշողությունների ակնկալիքով: Բակի ամենակարևոր գործառույթներից է ձևավորել մշակույթ տեղական համայնքներում և ոգևորել տեղի բնակիչներին` վերածել զբոսաշրջությունը եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ բակի հիմնումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ», - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ