Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Արգենտինայի դեմ խաղում Գերմանիան երկու գնդակի առավելություն բաց թողեց

argentinayi-dem-xaxoum-germanian-erkou-gndaki-araveloutyoun-bac-toxec

Երեկ երեկոյան Դորտմունտի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում Գերմանիայի ազգային հավաքականն ընդունել էր Արգենտինայի հավաքականին։ Ճիշտ է, հանդիպումն ընկերական բնույթ ուներ, բայց վայելում էր ֆուտբոլային ողջ աշխարհի ուշադրությունը։ Պետք է նշենք, որ Արգենտինայի կազմում բացակայում էր առաջատար Լիոնել Մեսսին, իսկ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով։

16-րդ րոպեին Սերժ Գնաբրին առաջ մղեց արգենտինացիներին, 22-րդ րոպեին Կայ Խավերցը կրկնապատկեց հաշիվը։ Ընդմիջումից հետո արգենտինացիներին հաջողվեց հավասարեցնել  հաշիվը։ Նախ 66-րդ րոպեին Լուկաս Ալարիոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Լուկաս Օկամպոսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, և Արգենտիանայի հավաքականին փրկեց պարտությունից։

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած երիտասարդ Սերժ Գնաբրին միանգամից երկու ռեկորդ է գրանցել այս խաղի ընթացքում։ Նախ Գնաբրին դարձավ Գերմանիայի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով վերջին 7 տարիների ընթացքում անընդմեջ 4 խաղում գոլ է խփում։ Դրանից բացի «Բավարիայի» աստղը գերազանցել է նաև Միրոսլավ Քլոզեի ռեկորդը։ Սերժին ընդամենը 11 խաղ պահանջվեց հավաքականում խփած 10 գնդակի սահմանը հատելու համար, մինչդեռ լեգենդար Միրոսլավ Քլոզեին դա հաջողվել էր 13 խաղում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ