Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին

am en es ru
arjouyti-mijazgayin-himnadrame-patrast-e-ajakcel-hh-karavaroutyan-barepoxoumnerin

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին:

Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ եւ գործարարների համար ավելի պարզ կդարձնի, եւ Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի եւ ներդրումների աճ:

«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի եւ թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ