Արման Սարգսյանի նշանակումից ոստիկանությունում գոհ են. «Փաստ»

am
arman-sargsyani-nsanakoumic-ostikanoutyounoum-goh-en-past

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի ազատվելուց հետո սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Այդ օրերին շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվեցին պաշտոնակատարներ: 

Ըստ այդմ, խոսակցություններ կային, որ նրանք ժամանակավոր են նաեւ բառիս բուն իմաստով: Սակայն կոնկրետ ոստիկանապետի առումով «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել: 

Ըստ այդմ, համակարգում ոգեւորությամբ է ընդունվել Արման Սարգսյանի նշանակումը: Ավելին, մեծամասնության համոզմամբ, նրա նշանակումը այդ պաշտոնում արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ ոստիկանապետի կարգավիճակում կլինի լավագույն որոշումը: 

Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ այդ տրամադրությունների մասին տեղեկացվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ