Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ճապոնացի երիտասարդները դուդուկ են նվագում (տեսանյութ)

am en ru
armanskiy-duduk-v-ispolnenii-aponcev-pokorail-polyzovateley-seti-video

Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութ, որտեղ ճապոնացի երիտասարդ երաժիշտները հայկական դուդուկ են նվագում:  

Տեսահոլովակում Կենտո Սուզուկին և Յաստուկա Տարումին կատարում են Կոմիտաս վարդապետի «Դլե Յաման» հայտնի երգը, գրում է RUSARMINFO-ն:

«Միասին կաշխատենք Ճապոնիայում դուդուկի առաջխաղացման ուղղությամբ»,- տեսահոլովակին կից Facebook-ում  գրել է Սուզուկին:

Հիշեցնենք, որ Կենտո Սուզուկին մասնակցել է Հայաստանում կայացած «Նոր անուններ» XI երիտասարդ կատարողների միջազգային փառատոնին, որտեղ նա նաև հանդես է եկել Կոմիտասի ստեղծագործություններից մեկի կատարմամբ:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ