Արմավիրի մարզում ընթացիկ տարում կիրականացվի 36 սուբվենցիոն ծրագիր

am
armaviri-marzoum-entacik-taroum-kirakanacvi-36-soubvencion-cragir

Ինչպես տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 36 ծրագիր` ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը:

36 հաստատված ծրագրով նախատեսված է.

  • 3 մանկապարտեզի շենքի վերանորոգում և գույքի ձեռքբերում, որից՝ Բաղրամյան (Վաղ.) համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 54,355.1 հազ. դրամ), Մարգարա համայնքի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 25,898.6 հազ. դրամ), Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգում և գույքի ձեռքբերում (ծրագրի արժեքը՝ 6,313.6 հազ. դրամ)։
  • 12 համայնքում ճանապարհների բարեկարգում և ասֆալտապատում, որից՝ Մայիսյան համայնքի գլխավոր թիվ 1 փողոցի փոսային և ընդհանուր հիմնանորոգման մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ (ծրագրի արժեքը՝ 17,497.8 հազ․ դրամ), Մրգաշատ համայնքի 8-րդ փողոցը՝ 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետը և Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների հուշարձանի հարակից տարածքի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ (ծրագրի արժեքը՝ 22,368.2 հազ․ դրամ), Արմավիր քաղաքային համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 70,126.9 հազ. դրամ), Արևաշատ համայնքի Էրեբունի փողոցի ասֆալտապատում/կմ0+220 -կմ0+540 հատվածում (ծրագրի արժեքը՝ 16,464.7 հազ. դրամ), Քարակերտ համայնքի Հ.Թումանյան, Հ.Շիրազ փողոցների բարեկարգման-ասֆալտապատման աշխատանքներ (ծրագրի արժեքը՝ 27,586.4 հազ. դրամ), Ակնալիճ համայնքի Արարատյան և Ազատամարտիկների փողոցների մի հատվածի բարեկարգում և ասֆալտապատում (ծրագրի արժեքը՝ 60,810.5 հազ. դրամ), Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 135,759.0 հազ. դրամ), Աղավնատուն համայնքի փողոցների ասֆալտապատում (ծրագրի արժեքը՝ 25327.6 հազ. դրամ), Դալարիկ համայնքի Կոմիտաս փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ծրագրի արժեքը՝ 20,587.7 հազ. դրամ), Գրիբոյեդով համայնքի Մ-3 և Մ-5 միջպետական ճանապարհները կապող 0.6կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 28,973.4 հազ. դրամ), Էջմիածին համայնքի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 158,268.3 հազ. դրամ), Մրգաստան համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում (ծրագրի արժեքը՝ 88,333.3 հազ. դրամ):
  • 1 համայնքում գազաֆիկացում՝ Շահումյանի թ/ֆ համայնքի 1-ին փողոցի գազատարի կառուցում (ծրագրի արժեքը՝ 21,528.4 հազ.դրամ)։
  • 3 համայնքում մշակույթի տան շենքի և տանիքի վերանորոգում, որից՝ Մյասնիկյան համայնքի մշակույթի տան տանիքի վերակառուցում (ծրագրի արժեքը՝ 18,685.0 հազ.դրամ), Հացիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ (ծրագրի արժեքը՝ 15,769.6 հազ.դրամ), Արազափ համայնքի մշակույթի տան վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 19,070.1 հազ.դրամ)։
  • 1 համայնքում համայնքապետարանի շենքի վերանորոգում՝ Արգավանդ համայնքի մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 16,260.4 հազ.դրամ):
  •  1 համայնքում արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում՝ Ոսկեհատ համայնքի 18 փողոցների ցերեկային լուսավորության հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 10,421.9 հազ. դրամ):
  • 6 համնքում խմելու ջրի ջրագծերի կառուցում և վերանորոգում, որից՝ Արևիկ համայնքի 4-րդ և 6-րդ փողոցների խմելու ջրագծերի փոխարինում (ծրագրի արժեքը՝ 12,167.3 հազ. դրամ), Սարդարապատ համայնքի խմելաջրի ցանցի մի մասի վերանորոգում (ծրագրի արժեքը՝ 30,641.6 հազ. դրամ), Արմավիր գյուղական համայնքի խմելու ջրագծի կառուցում (ծրագրի արժեքը՝ 29,787.5 հազ. դրամ), Կողբավան համայնքում խմելու ջրի խորքային հորի հորատում, հոսանքագծի և ջրագծի կառուցում (ծրագրի արժեքը՝ 78,055.7 հազ. դրամ), Գետաշեն համայնքի խմելաջրի ցանցի մի մասի հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 39,998.8 հազ. դրամ), Ծաղկունք համայնքում խմելու ներքին ջրագծերի կառուցում (ծրագրի արժեքը՝ 48,196.6 հազ. դրամ):
  •  1 համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում՝ Վանանդ համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում, հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 42,236.6 հազ. դրամ):
  • 2 համայնքում կոյուղագծի կառուցում, որից՝ Փարաքար համայնքում կոյուղագծի կառուցում 1400 գծմ, Թաիրովի Վ.Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց (ծրագրի արժեքը՝ 48,196.6 հազ. դրամ), Շահումյան գյուղական համայնքի կոյուղագծի կառուցում (ծրագրի արժեքը՝ 40,361.1 հազ. դրամ)։
  • 1 համայնքում մաքրման կայանի վերականգնում՝ Փարաքար համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում (ծրագրի արժեքը՝ 69,074.5 հազ. դրամ):
  • 2 համայնքում բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, որից՝ Բաղրամյան (Բաղր.) համայնքի Արցախի փող. 39/1 բազմաբնակարան քառահարկ շենքի տանիքի նորոգում (ծրագրի արժեքը՝ 9,581.9 հազ. դրամ), Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 8 և 23 բամաբնակարան շենքերի տանինքների հիմնանորոգում (ծրագրի արժեքը՝ 42,149.9 հազ. դրամ):
  • 2 համյնքում գյուղտեխնիկայի ձեռքբերում, որից՝ Դաշտ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղտեխնիկայի ձեռքբերում (ծրագրի արժեքը՝ 5,000.0 հազ. դրամ), Լուսագյուղ համայնքի կարիքների համար մեքենասարքավորումների ձեռքբերում (ծրագրի արժեքը՝ 10,430.0 հազ. դրամ):
  • 1 համայնքում մանկական խաղահրապատարակի կառուցում՝ Արևաշատ համայնքի մանկական խաղահրապարակի կառուցում (ծրագրի արժեքը՝ 6820.2 հազ. դրամ):

Վերը նշված սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն 1 մլրդ 390 մլն 621.6 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 680 մլն 132.2 հազ. դրամ, իսկ համայնքների մասնակցությունը` 710 մլն 489.4 հազ. դրամ:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ