Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Արմավիրի ՌԱԿ ակումբի անդամ Գևորգ Արշակյանը՝ «Լեհաստան. ինքնություն և սեր» նկարչական մրցույթի հաղթող (լուսանկարներ և տեսանյութ)

armaviri-rak-akoumbi-andam-georg-arsakyane-lehastan-inqnoutyoun-e-ser-xoragrov-nkarcakan-mrcouyti-haxtox-lousankarner-e-tesanyout

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները շարունակում են իրենց հաղթական մասնակցությունների շարքը արվեստի հանրապետական տարբեր մրցույթներում։ Այս անգամ հերթը Գևորգ Արշակյանինն էր, ով մասնակցել է «ԼԵՀԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ» մրցույթին և ընդգրկվել 7 հաղթողների շարքում։

Մրցույթը անցկացվել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Վարշավայում գործող Լեհ-հայկական հիմնադրամի և «Bardzo Biała» պատկերասրահի համատեղ ուժերով, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո։

Մրցույթը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության և Լեհաստանի հանրապետության 100-ամյակին։

Ակադեմիայի սաները վրձնել են Լեհաստանը այնպես, ինչպես պատկերացնում են: Նոյեմբերի 9-ին՝ ցուցահանդեսի բացման շրջանակներում, ժյուրին ընտրել է ներկայացված աշխատանքներից լավագույն 7-ը, իսկ հաղթողների անունները հրապարակվել են նոյեմբերի 12-ին՝ Լեհաստանի անկախության 100-ամյակի միջոցառման շրջանակներում ։

Մրցույթի հաղթողներն են Գևորգ Արշակյանը, Անահիտ Ըռքոյանը, Աննա Կռճացյանը, Անի Ներսիսյանը, Տարոն Շահինյանը, Հայկ Վարդանյանը և Մարիա Դավթյանը։

1-ին տեղն է զբաղեցրել Անահիտ Ըռքոյանն իր <<Լեհաստանի խոսող պատերը>> նկարով։

Իսկ Արմավիրի ՌԱԿ ակումբի վարչության անդամ Գևորգ Արշակյանը մրցույթին մասնակցել է և ընդգրկվել հաղթողների ցանկում իր <<Արվեստը Լեհաստանում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին ստեղծագործելիս>> նկարով։

Ավելացնենք նաև, որ հաջորդ տարի, Լեհ - հայկական հիմնադրամի հովանավությամբ նրանք երկշաբաթյա այցելություն կկատարեն Լեհաստան, հնարավորություն կունենան տեսնելու և ճանաչելու իրական Լեհաստանն ու այդ երկրի մշակույթը՝ իրենց անմիջական տպավորություններն ունենալու և դրանք հետագայում ստեղծագործության վերածելու նպատակով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ