Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Արմավիրի ՌԱԿ ակումբի անդամները՝ «Մի կտոր կրակ» մրցույթի հաղթողներ

armaviri-rak-akoumbi-andamnere-mi-ktor-krak-mrcouyti-haxtoxner

Նոյեմբերի 11-ին ՀՀ նկարիչների միությունում մեկնարկվել էր Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի մասնակցությամբ «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին նաև Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ՝ Նազիկ Եղիազարյանը, Գևորգ Արշակյանը և Հայկ Շահինյանը:

Բացման ժամանակ խոսքով հանդես եկան բուհի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովսեփյանն ու ուսանողական խորհրդի Անդամ Մանե Մակյանը

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին, մասնակիցներն ու հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:

Ուրախ ենք տեղեկացնել որ հաղթողների մեջ էր նաև Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի վարչության անդամ Հայկ Շահինյանը, ում աշխատանքը արժանացել է բազմաթիվ գովեստների և խրախուսանքների:

Փառոտոնի հյուրերի և ներկա գտնվողների հիացմունքին էին արժանացել նաև Արմավիրի ՌԱԿ ակումբի անդամներ Նազիկ Եղիազարյանի և Գևորգ Արշակյանի աշխատանքները, հավելեմ նաև որ Գևորգ Արշակյանը նույն մրցույթի նախորդ տարվա հաղթողն է.

Այս մասին տեղեկացնում է ՀԳՊԱ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Հ. Թաջիրյանը ՀԳՊԱ-ի պաշտոնական էջում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ