Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արմավիրի ՌԱԿ ակումբում լուսավոր հեռանկարներ են նշմարվում

es am en ru
armaviri-rak-akoumboum-lousavor-herankarner-en-nsmarvoum

Հոկտեմբերի 18-ին Արմավիրի ՌԱԿ ակումբում տեղի ունցավ հերթական ժողովը։ Ժողովի ընթացքում քննարկվեցին իրականացված ծրագրերի և անցկացվող դասընթացների արդյունքները։

Ժողովի ընթացքում խոսվեց նաև նոր ծրագրեր իրականացնելու մասին, հնչեցին առաջարկներ և մտքեր, որոնք կհաստակեցվեն պարբերաբար անցկացվող առցանց քննարկումների և հանդիպումների ժամանակ։

Ժողովի ընթացքում կարևորվեց ոչ միայն ներկայում իրականացվող ծրագրերի հետագա գոհացուցիչ արդյունքի ապահովումը, այլև ջերմ և մտերիմ համագործակցության առավել ամրապնդումը և զարգացումը Արմավիրի ՌԱԿ ակումբի անդամների միջև։

Հատուկ անդրադարձ եղավ իրականացվող դասընթացների և ֆուտբոլային գործունեության ընթացքին և արդյունքներին։

Ֆուտբոլի պարապմունքները ընթանում են բնականոն հունով, մեկնարկվել է արդեն ֆուտբոլի աղջիկների Հայաստանի առաջնությունը, և <<Արփի>> ակումբը այս տարի խաղալու է առաջնության Ա ԼԻԳԱ- ում, որը թիմի համար մեծ առաջընթաց է և փաստում է թիմի անդամների պատասխանատու մոտեցումն ու աշխատասիրությունը։

Փետրվար ամսից Արմավիրի ՌԱԿ ակումբում ընթացող անգլերենի դասընթացների մասնակիցները , շնորհիվ դասընթացավար Օժենի Ավետիսյանի, կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել են ձեռք բերել գիտելիքներ, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև օգնում են իրենց առօրյայում: Օրինակ, դպրոցական տարիքի մասնակիցները մեծ առաջադիմություն են ցուցաբերում և ստանում բարձր գնահատականներ դպրոցում։

Նկարչական դասընթացները ևս անցկացվում են՝ ապահովելով անդամների մոտ բարձր առաջընթաց և հետաքրքրություն արվեստի հանդեպ։ Մասնակիցները, շնորհիվ Նազիկ Եղիազարյանի, արդեն իսկ հասցրել են մասնակցել մի շարք մարզային և հանրապետական ցուցահանդեսների և փառատոնների՝ գրավելով մրցանակային տեղեր։

Վերոնշյալ հաջողությունները փաստում են, որ Արմավիրի ՌԱԿ ակումբը շարունակում է ակտիվորեն գործել, հասնել հաջողությունների և համալրվել նոր երիտասարդ անդամներով։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ