Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը պատրաստվում է քաղաքի ամանորն անմոռանալի դարձնել

am ru en es
armaviri-rak-eritasardakan-akoumbe-patrastvoum-e-qaxaqi-amanorn-anmoranali-darcnel

Նոյեմբերի 28-ին Արմավիրի ՌԱԿ ակումբում տեղի ունեցավ անդամական հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին այն նախատոնական ծրագրերը, որոնք պլանավորվածի է իրականացնել: Հանդիպման անակնկալ հյուրն էր Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի վարչության անդամ Դավիթ Սահակյանը, ով ծառայում է Հայոց բանակում:

Նախևառաջ քննարկվեց «Արմավիրի ամանորյա հեքիաթը» խորագրով մրցույթի անցկացման պլանավորումը, որի հայտն արդեն մշակվել է և որպես հայտարարություն տարածվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև մարզի տարբեր կրթահամալիրներում: Մրցույթի անցկացումը ակտիվություն կմտցնի Արմավիրի մշակութային կյանքում և կմեծացնի հետաքրքրվածությունը ակումբի հանդեպ:Մրցույթի հայտերը ընդւոնվում են Նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 14-ը:

Հաջորդը քննարկվեց «Լուսավոր Արմավիր» ծրագրի իրականացումը, որն իրագործվելու է Արմավիրի ՌԱԿ ակումբի և քաղաքապետարանի համագործակցությամբ: Ծրագիրը իրենից ներկայացնում է քաղաքի զբոսայգու մի հատվածի լուսավորումը գեղեցիկ լամպերի միջոցով, որն Արմավիրի ամանորը կդարձնի ավելի գունեղ և պայծառ: Ծրագրի իրականացումը սկսվելու է դեկտեմբերի 10-ին և ավարտվելու է դեկտեմբերի 20-ին:

Հանդիպումը ավելի հստակեցրեց ակումբի հետագա անելիքները, կատարվեց աշխատանքի բաժանում և նշանակվեցին պատասխանատուներ ծրագրերի համար: Ծրագրերի իրականացման արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ