Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արմեն Գրիգորյանը ընդունել է ԶՈՒ ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը

am
armen-grigoryane-endounel-e-zou-joxovrdavarakan-verahskman-jnei-kentroni-patvirakoutyane

Փետրվարի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությունը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ քարտուղարը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում ժողովրդավարական հաստատությունների դերակատարության նշանակությունը, ոլորտի բարեփոխումների համատեքստում ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքների կիրարկման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման առաջիկա գործընթացին՝ Ա․Գրիգորյանը վերահաստատեց այդ աշխատանքներում Խորհրդարանի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ դիրքորոշումը։

Անդրադարձ կատարվեց նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների իրացման ու ուժային կառույցների հաշվետվողականության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ