Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արմեն Գրիգորյանը «Ինովեյթ Արմենիա» ամենամյա փառատոնում բանախոսությամբ է հանդես եկել

am
armen-grigoryane-inoveyt-armenia-amenamya-paratonoum-banaxosoutyamb-e-handes-ekel

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» (Innovate Armenia) ամենամյա 4-րդ փառատոնին։

Փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։

Փառատոնի հաջորդ փուլում ԱԽ քարտուղարը մասնակցեց Հայաստան – Սփյուք հարաբերությունների թեմային նվիրված պանելային քննարկումներին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ