Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների

am
armen-grigoryane-vasingtonoum-handipel-e-verloucakan-kazmakerpoutyounneri-nerkayacoucicneri

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund) գլխամասում հանդիպեց Վաշինգտոնում գործող պետական ու մասնավոր վերլուծական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական և հետհեղափոխական գործընթացները, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, Անտվանգության խորհրդի լիազորությունները, գործառույթները և աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին մի քանի օրերին գրանցված զարգացումները՝ կապված դատական համակարգի բարեփոխումների հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նաև պատասխանեց ներկաների հարցերին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ