Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Արմեն Փամբուխչյանը ներկա է եղել 200 հազար եվրոյից ավելի արժողությամբ տեխզննման կայանի բացմանը

am
armen-pambouxcyane-nerka-e-exel-200-hazar-evroyic-aveli-arjoxoutyamb-texznnman-kayani-bacmane

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ներկա է գտնվել 200.000 եվրո և ավելի արժողությամբ, եվրոպական չափանիշներին համապատասխան և գերմանական տեխնոլոգիաներով հագեցած տեխզննման կայանի բացմանը։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Դեռ կառավարությունում էի, երբ Հայաստան եկան Գերմանիայում ապրող հայեր, ովքեր ուզում էին ներդրում կատարել Հայաստանում։

Ներկայացրինք, որ այսուհետ Հայաստանում բիզնեսն ազատ է և պետությունը յուրաքանչյուրի կողքին է, ով ցանկություն ունի Հայաստանում ներդրում կատարել։

Այսօր արդեն ներկա եմ 200.000 եվրո և ավելի արժողությամբ, եվրոպական չափանիշներին համապատասխան և գերմանական տեխնոլոգիաներով հագեցած տեխզննման կայանի բացմանը։

Վստահ ենք նման իրադարձությունները շարունակական կլինեն, և շատերը կվերադառնան հայրենիք՝ այստեղ ապրելու և իրենց բիզնես ներդրումն անելու»,- նշել է պատգամավորը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ