Արմեն Սարգսյանը նոր նշանակումների հրամանագիր է ստորագրել

am
armen-sargsyane-datavorneri-nsanakman-hramanagir-e-storagrel

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Նախագահի հրամանագրով՝ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:

Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում:

Արշակ Վարդանյանը նշանակել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. նոր նշանակում

Ինչպես նաև նախագահի հրամանագրով՝ Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է հրամանագրում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ