Արմեն Սարգսյանը Ֆիլիպինների նախագահին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

am
armen-sargsyane-filipinneri-naxagahin-snorhavorel-e-ankaxoutyan-orva-artiv

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։ 

Լրահոս

Նմանատիպ նորություններ