Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

am ru
armen-sargsyane-snorhavorakan-ouxerc-e-hxel-tajikstani-naxagahin

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Հանրապետության նախագահը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ