Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայաստանը մեր հավատարիմ դաշնակիցն է, մենք ոչ մի հիմք չունենք նրան չվստահելու. Անդրեյ Կելին

am en ru
armenia---nas-nadejniy-souznik--i-u-nas-net-osnovaniy-ne-doveraty-ey---andrey-kelin

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական համագործակցության վարչության պետ Անդրեյ Կելինը մեկնաբանել է Եվրամիության նախաձեռնությամբ «Արևելյան գործընկերության» ծրագրում Հայաստանի և Բելառուսի մասնակցությունը:

«Մենք հասկանում ենք մեր հայ և բելառուս գործընկերների հետաքրքրությունն այդ ծրագրի հանդեպ, որը նրանք համարում են Եվրամիության հետ համագործակցության խթանման հնարավորություն, այդ թվում` իրենց տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելու համար: Նրանք մեր հավատարիմ դաշնակիցներն են, և մենք ոչ մի հիմք չունենք նրանց չվստահելու համար», - ասել է Կելինը «Komsomolskaya Pravda»-ին տված հարցազրույցում:

Վերջինս նշել է, որ Ռուսաստանը մտահոգություն ունի «Արևելյան գործընկերության» վերաբերյալ, որը, ըստ քաղաքագետի, հանգեցնում է բաժանարար գծերի ստեղծմանը:

Կելինը նաև հավելել է, որ Ռուսաստանը աշխատում է «Արևելյան գործընկերության» շտկման ուղղությամբ, իսկ Հայաստանը և Բելառուսը օգնում են նրան այդ հարցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ