Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Հայաստանը Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող դրախտավայր է. իսպանական ամսագրի անդրադարձը

am en ru es
armenia-eto-ray-mejdu-evropoy-i-aziey--ispanskoe-izdanie

Իսպանական «Etheria Magazine» ամսագրի էլեկտրոնային տարբերակում Հայաստանի մասին հոդված է հրապարակվել: «Հայաստան. տասը վայր եդեմական այգում» խորագրով հոդվածը պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Հոդվածում ճանապարհորդ լուսանկարիչներ Խուանա Կալրոսա Մունյերեսը և Մար Ռամիրեսը ներկայացնում են Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը` բնության յուրօրինակ գլուխգործոցները և պատմամշակութային հուշարձանները:

«Եթե դրախտ եք փնտրում, ապա Հայաստան այցելեք: Ճանապարհները ձեզ կտանեն Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական եզրագծին, որտեղ, ինչպես ասում են, Եդեմական այգին է եղել: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի հիմքերը», - նշված է հոդվածում:

Հայաստանի «երկնային» վայրերի տասնյակում ներառվել են Զվարթնոց տաճարի ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդը և Խոր Վիրապը, Հանրապետության հրապարակը և Կասկադը, նաև այլ վայրեր, որոնց մասին հոդվածագիրները հակիրճ տեղեկություն են ներկայացրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ