Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հայաստանն աջակցում է Իրանին. դեսպան Թումանյան

am en ru
armenia-na-storone-irana-vo-vrema-sankciy---posol

Հայաստանի Հանրապետությունը, չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին, շարունակում է համագործակցել բարեկամական հարևան Իրանի հետ: Այս մասին ասել է Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Տեղեկանում ենք իրանական Irna.ir լրատվամիջոցից:

«Մենք լավ գիտենք, որ Իրանն աննախադեպ պատժամիջոցների հետ է բախվում:  Հայաստանում դա հասկանում են և այդ հարցում աջակցում են Իրանին», - ասել է դեսպանը:

Վերջինս մատնանշել է Հայաստանի և Իրանի լավ հարաբերությունները` ընդգծելով, որ եռակողմ հարաբերությունների հետագա զարգացումը շատ լավ հեռանկարներ ունի:

Լրատվամիջոցը նշում է, որ դեսպան Թումանյանը կիրակի օրն այցելել է Կազվին նահանգի Ալբորզ քաղաքի չորս արտադրամաս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ