Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Կառավարությունն ընդունել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը

am es ru
armenia-uprazdnila-vizoviy-rejim-s-kitaem

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց, որ Չինաստանի հետ ՀՀ միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում կայուն վերընթաց են ունեցել, զարգացման դինամիկա է գրանցվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

«Հայաստանն ու Չինաստանը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել երկու երկրների միջև առկա կապերն ավելի խորացնելու, և վիզաների ազատականացման հարցը մեծ դեր կունենա այս հարցում»,–ասաց նա։

Փոխնախարարի խոսքով` Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը:  Երկու երկրների միջև վիզաների ազատականացման ամբողջ գործընթացը մեկ ամսից կավարտվի, իսկ ուժի մեջ կմտնի կողմերին այդ մասին տեղեկացնելու օրվանից:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ