Հայաստանը Պուտինի հեռախոսազանգերի ուղղությունների առաջատարներից է

am en es ru
armenia-v-desatke-stran--s-liderami-kotorix-case-vsego-govoril-po-telefonu-putin

Վեց տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 55 պետությունների ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել:

Ռուսական «Настоящее время» պարբերականը հաշվել է, թե 6 տարվա ընթացքում ում հետ քանի անգամ է Պուտինը հեռախոսով զրուցել:

2013-ից 2018 թվականներին Վլադիմիր Պուտինը ավելի քան 700 հեռախոսազանգ է ունեցել 55 երկրի նախագահների եւ կառավարության ղեկավարների հետ:

Ըստ պարբերականի կազմած աղյուսակի՝ ՌԴ ղեկավարը ամենաշատը խոսել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի հետ: Պուըինի հաջորդ զրուցակիցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է: Նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներից ՌԴ նախագահը հաճախ զրուցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ՝ կանոնավոր կերպով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

6 տարվա ընթացքում Պուտինի զրուցակցիների թոփ-11-ում հայտնվել է նաև մեր երկիրը: Ի թիվս Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Իսրայելի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Իրանի, Եգիպտոսի առաջնորդների, Պուտինը հաճախակի հեռախոսազրույց է ունցել նաև Հայաստանի առաջնորդների հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ