Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Առնվազն թավշյա հեղափոխությունից հետ Հայաստանը խնդիրներ չի ունեցել  իր գործընկերների հետ. Ռուբեն Ռուբինյան

am
arnvazn-tavsya-hexapoxoutyounic-het-hayastane-xndirner-ci-ounecel-ir-gorcenkerneri-het-rouben-roubinyan

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ՝ շեշտադրելով հատկապես Ռուսաստանի կողմից այս կամ այն դրվագում իրականացված քաղաքականությունը:

Բաբաջանյանի հայտարարություններին պատասխանեց ԱԺ Արտաքին հարաբերություններին հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Ռուսասատանը Հայաստանի դաշնակիցն է՝ դրանից բխող փոխադարձ պարտավորություններով, և ՌԴ-ի հետ հարաբերությունները հիմնված են կողմերի հավասարության և փոխգործակցության վրա:

«Աշխարհում չկան պետություններ, որոնք չեն կարող խնդիրներ ունենալ միմյանց միջև դետալային, տնտեսական, քաղաքական առումներով: Ես խոսում եմ ընդհանարապես, ոչ թե մասնավոր դեպքերի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունն առնվազն թավշյա հեղափոխությունից հետո երբևիցե խնդիր չի ունեցել  իր միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ դաշնակիցներին և ոչ դաշնակիցներին»,- հայտարարեց Ռուբինյանը:  

Նա նշեց, որ Բաբաջանյանն՝ իր տրամաբանությամբ ելնում է Հայաստանի խեղճության կանխավարկածից՝ հայտարարելով, թե Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ կա ոտնձգություն կամ սպառնալիք: «Իսկ իմ տրամաբանությունն այն է, որ Հայաստանն ինքնիշխան, ոչ խեղճ, գործընկերային և դաշնակցային պետություն է: Հայաստանը, երբ տեսնում է խնդիր, այն  բարձրաձայնում է կա՛մ հրապարակային հայտարարություններով, կա՛մ այլ աշխատանքային հանդիպումների ֆորմատներով:

Դո՛ւք, պարո՛ն Բաբաջանյան, հայտարարեցիք, որ Դուք համարձակություն ունեք խոսելու, իսկ մենք՝ լինելով իշխանություն՝ ծպտուն անգամ չենք կարող հանել: Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Ձեր առաջ կանգնած են Հայաստանի լեգիտիմ իշխանությունները և ոչ նախկին իշխանությունները, և ես Ձեզ հորդորում եմ այլևս նման կերպ չարտահայտվել մեր հանդեպ, որովեհտև ՀՀ իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ չունեն որևէ կաշկանդվածություն՝ բարձրաձայնելու մեր շահերից բխող հարցերը, և այդպես լինելու է միշտ»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ