Արոնյան-Լագրավ պարտիան ոչ-ոքի է ավարտվել. հաջորդ մրցակիցը Անիշ Գիրին է

am en
aronyan-lagrav-partian-oc-oqi-e-avartvel-hajord-mrcakice-anis-girin-e

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour Զագրեբի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում Արոնյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ-Վաշիե Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին է:

Մեկնարկային տուրում հաղթանակներ տոնեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշչինը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ