Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Նակամուրայի հետ. Grand Chess Tour

am en ru
aronyane-oc-oqi-e-avartel-partian-nakamourayi-het-grand-chess-tour

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Զագրեբի Grand chess մրցաշարում:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր: Արոնյանի հաջորդ մրցակիցը  ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ