Արոնյանի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում Վիետնամի ներկայացուցիչն է

am en ru
aronyani-hajord-mrcakice-gavati-xaxarkoutyounoum-vietnami-nerkayacoucicn-e

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանն ուժերը կչափի Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմի հետ:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ