Արուճի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (լուսանկարներ)

arouji-sb-grigor-lousavoric-ekexecin-lousankarner

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, արձանագրությունների համաձայն, կառուցվել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ: Այն գյուղի գլխավոր վանական համալիրն է:

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 662 թ.-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել է 666 թ.-ին և օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667):

Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է:

Եկեղեցին թեև կանգուն է, սակայն խոնարհված է և կիսավեր: Այժմ եկեղեցին զուրկ թմբուկից և գմբեթից: Սակայն մինչ այս տեսքը ստանալը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պատած է եղել VIIդ. որմնանկարներով, որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը:

Նշենք, որ Արուճի եկեղեցին արտաքուստ շատ նման է հայոց պատմական մարաքաղաք Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

 

 

Լուսանկարները՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի

 

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ